Մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի
Կառավարության որոշմամբ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18` շաբաթ օրը: Պատճառն այն է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Կառավարության նիստում նշվել է, որ շուրջ 50 երկրի ղեկավարներ լինելու են Երևանում, այդ պատճառով փոքր Կենտրոնը փակ է լինելու։ Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ քանի որ նախորդ 3 օրը հանգստյան օր է լինելու, նախապես նման որոշում են ընդունել։
Վարչապետն անդրադարձավ նաև գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշմանը. «Այն կոնսենսուսով է կայացվում, և շատ կարևոր հանգրվան է պետության կայացման և միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից։ Նաև կարևոր է , որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով։
Նման որոշումը նաև նրա համար է, որ մեր քաղաքացիներին լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու, նամանավանդ հիմա արդեն մեր երթևեկության հետ կապված խնդիրները տեսանելի են ու խնդրահարույց, և իհարկե, միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու»,- ասել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը