Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունը
Մեկնարկել է ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Արզումանյանի և նույն թեմի հոգևորական տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատավարությունը։ Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք մեղադրվում են ծառայողական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքի մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու մեջ։
Գործով որպես տուժող անցնում են Մայր աթոռի կողմից կարգալույծ արված քահանաներ տ. Արամ Ասատրյանն ու տ. Թադե Թախմազյանը։
Դատարանը ճշտեց դատավարության մասնակիցների ինքնությունը։
Քննվեց նաև այժմ կալանքի տակ գտնվող Մկրտիչ եպիսկոպոսի խափանման միջոցը փոխելու հարցը։ Մեղադրողը նշեց, որ չկան այնպիսի հանգամանքներ, որով կհիմնավորվեն առավել պիտանի խափանման միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։
Պռոշյանի փաստաբաններն առարկեցին, նշելով, որ նա կալանավորվել էր տուժողների ու վկաների վրա ներգործությունը բացառելու համար, սակայն նրանք հարցաքննվել են, և տուժողների վրա եպիսկոպոսը կարող է որևէ ազդեցություն թողնել։ Ըստ պաշտպանի, տուժողների նկատմամբ պետության կողմից հատուկ պաշտպանություն է կիրառվել, և որևէ դեպքում հնարավոր չէ նրանց վրա ազդելը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը