Մեկ օր ենթակա աշխատակցի դերում.Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամ
ՆԳ նախարարությունը մեկնարկել է «Մեկ օր ենթակա աշխատակցի դերում» ծրագիրը, որի շրջանակում ղեկավար կազմի ներկայացուցիչները մեկ աշխատանքային օր անցկացնում են ենթակա ծառայությունում՝ անմիջականորեն մասնակցելով գործառույթների իրականացմանը։ Այս ձևաչափը նրանց հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ աշխատակիցների առօրյային, ծանրաբեռնվածությանը և առկա խնդիրներին, ինչպես նաև վեր հանել կազմակերպչական և տեխնիկական բնույթի հարցեր:
Ծրագրի շրջանակում Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը աշխատանքային մեկ օր, որպես ենթակա ծառայող, ներգրավվել է պարեկային կարգախմբի կազմում:
«Ծրագիրը հնարավորություն տվեց առավել մոտ լինել ծառայողի աշխատանքային առօրյային, խորապես գնահատել նրա առջև դրված խնդիրների իրական ծավալը։ Արձանագրեցի այն բոլոր կարիքները, որոնք ղեկավարի դիտանկյունից երբեմն ամբողջությամբ տեսանելի չէին։ Նախաձեռնությանը մասնակցությունը կաևոր փորձառություն էր։ Վստահ եմ, որ այն կօգնի առավել արդյունավետ լուծել ծառայության առջև դրված խնդիրները՝ նպաստելով պարեկային ծառայողների աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացմանը»,- նշել է Արթուր Խուդինյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը