Գորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. Ոստիկանություն
Գորիսում նախօրեին նռնակի պայթյունը կենցաղային հարցերն շուրջ ծագած վեճի հետեւանք են, տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից։
Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ վիճաբանության մասին ահազանգն ստացվել է կիրակի օրը ժամը 17:05` Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացուց:
«Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ-ները հայտնում են, որ սպանվածներից Արմեն Յոլյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը