Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Մյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. Ավինյան

Ուզում են նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ, օր ու գիշեր աշխատել են, որ մեր ճանապարհներ, մայթերը անցանելի դառնան։ Այս մասին այսօր՝ հունվարի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Որոշ դեպքերում, իհարկե, ունեցել ենք խնդիրներ, և իրականում իմ դժգոհությունը կամ իմ մտահոգությունները միմիայն մի նպատակ ունեն, որ հաջորդ անգամ մենք էլ ավելի պատրաստված լինենք, ունենանք ավելի նորարարական լուծումներ։

Դեկտեմբերին առաջին ձյունը երբ եկավ, գիշերային ժամերին էր, և մենք շատ արագ արձագանքեցինք, առավոտյան բոլոր հիմնական փողոցները անցանելի էին։ Իսկ երբ ձյունը գալիս է ցերեկը, երբ երթևեկությունը ինտենսիվ է, այդտեղ մեր գործը մի փոքր դժվարանում է։

Մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որ պետք է մենք էլ փորձարկենք դրանք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոք ցանումը փողոցներում։ Դա էլի մեր որոշ խնդիրներ կմեղմի։

Ինչ վերաբերում է մայթերին ու բակերին, այստեղ երևի համակարգային նոր լուծումներ են մեզ պետք, որովհետև միայն Երևանի քաղաքապետարանի տեխնիկան, ինչքան էլ որ մենք ավել գնենք, մեզ թույլ չի տալու ամբողջ ծավալը փակել։ Համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու մի նոր մեխանիզմ է մեզ պետք,»,–ասաց նա։

Ավինյանը հեգնանքով նկատեց, որ մասնավոր ընկերություններից շատերը  այս տարի բացահայտեցին, որ ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու. «Ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել, իրենք առհասարակ ունեն պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերել։ Սա այն դեպքն է, երբ մենք, այսպես ասած, մեր քթից այն կողմ չենք տեսնում, մեր դռնից այն կողմ համարում ենք, որ օտար և թշնամուն պատկանող տարածքներ են, բայց դա այդպես չէ։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր կատարած աշխատանքներին, հաշվի առնելով եկած ձյան ծավալը, ես կարող եմ համարել բավարար։ Իհարկե լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրերի խնդիրներ։ Բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները իքս ժամանակ հետո նվազագույնը 24 ժամից 36 ժամ հետո ամբողջությամբ անցանելի է, այսինքն խնդիրները ամբողջությամբ վերացված են լինում։

Հհետևապես հիմա պետք է աշխատենք որ այդ ժամանակը կկրճատենք, այսինքն, նույնիսկ եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ միջինացված ժամանակը էականորեն նվազի»,–ասաց նա։

Ավինյանը իր խորհրդական Կամո Արեյանին հանձնարարեց հաջորդ ձյան գալուց այդ փորձարկումները սկսեն իրականացնել, թեկուզ մի քանի փողոցներում. «Մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է, եկեք այդ նոր մոդելները արդեն լայնորեն կիրառենք, մասնավորապես աղի և ջրի լուծույթները նախօրոք փողոցների վրա ցանելու հնարավոր տարբերակ, կամ այլ տարբերակներ, որոնք դուք կքննարկեք և այլ լուծումներ, որոնք որ կգտնեք»։