Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել պետական պարտքի չափը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել պետական պարտքի չափը: ՀՀ ֆինանսների նախարարության, Վերականգնման վարկերի բանկի (KfW) եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի միջեւ նախատեսվում է ստորագրել «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18 մլն 500 հազար 000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագիրը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված գումարով նախատեսվում է ավարտել Ախուրյան գետի վրա 25 մլն մա ծավալով Կապսի ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքները, ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը:
Տեղեկացնենք, որ վարկը տրամադրվում է մինչեւ 15 տարի մարման ժամկետով, որից մինչեւ 5-ը` արտոնյալ, իսկ մայր գումարը մարվելու է` սկսած 2023 թվականից:
Հիշեցնենք, որ կառավարությունն ԱԺ արտահերթի նիստի օրակարգում ներկայացրել էր պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ՝ նախատեսելով հանել պարտքի չափի սահմանափակումները»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...