Պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս
2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս։ Այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը:
Այցի ընթացքում հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, ուսումնասիրվել են զինծառայողների ծառայության սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։
Պաշտպանը զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ, ովքեր ներկայացրել են ծառայության ներգրավվելուց հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և իրենց ծառայակիցների հետ շփումները, զինվորական ծառայության ինտեգրման գործընթացի հետ կապված այլ մանրամասներ։
Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը գնահատում է այն փոփոխությունները, որոնք հանգեցրել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի` ոլորտային դրական դինամիկայի և ծառայության պայմանների զարգացման:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը