Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ին
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 20․01․2026 թ․ ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր։
Քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար Ծառայությունը չի չեղարկում արդեն իսկ կատարված ամրագրումները և դրանք սպասարկելու է ամբողջ ծավալով՝ հունվարի 24-ին։
Հունվարի 27-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող ծառայությունների համար նախապես հերթագրված անձինք (ինչպես migration.e-gov.am հարթակի, այնպես էլ EarlyOne հավելվածի միջոցով) կսպասարկվեն 2026 թվականի հունվարի 24-ին՝ շաբաթ օրը։
Խնդրում ենք ներկայանալ սպասարկման վայր՝ ամրագրված այցի ժամից առնվազն 15 րոպե շուտ։
Ծառայությունից կրկին հիշեցնում են, որ 24․01․2026,թ․ սպասարկումը կկազմակերպվի բացառապես հունվարի 27-ին հերթագրված անձանց համար, ինչպես նաև կտրամադրվեն 2026 թ․ հունվարի 23-ի դրությամբ հանձնելու ենթակա անձնագրերն ու նույնականացման քարտերը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը