Մի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործ
Մոսկվայի մարզում մի քանի ռոտվեյլեր հարձակվել են երեխաների վրա, ինչի կապակցությամբ իրավապահները քրեական գործ են հարուցել։ «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 16-ին Ռամենսկոյի կոտեջային ավանում։
Քննության տվյալներով՝ շները փախել են մասնավոր տարածքից և հարձակվել անչափահասների վրա, որոնք սահնակով սահում էին բլրից։ Երեք երեխաներից երկուսին հաջողվել է փախչել, իսկ մեկ տղա վնասվածքներ է ստացել՝ շների կծածների հետևանքով։ Երեխային բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրան կարել են։
Վերջին ամիսներին Ռուսաստանում շների հարձակումների թեման կրկին լայն քննարկման առարկա է դարձել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թաթարստանում բժիշկներին չի հաջողվել փրկել 9-ամյա աղջկան, որը 2025 թվականի նոյեմբերին ենթարկվել էր շների հարձակման, իսկ մինչ այդ Կրասնոյարսկի երկրամասում շների հարձակման զոհ դարձած երեխայի մայրը զոոպաշտպաններին հրավիրել էր իր որդու հուղարկավորությանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը