Դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել ու ընդունել է Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է փոխել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը։ Գործադիրն առաջարկում է մեծացնել կառույցի «ոչ դատավոր» անդամների թիվը։ Սա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի դատական համակարգի առողջացմանը, մասնավորապես՝ կնվազեն «կորպորատիվիզմի» դրսևորումները, երբ դատավորները խուսափում են իրենց գործընկերներների էթիկան դարձնել քննարկման առարկա կամ վարույթ հարուցել։
Գործադիրը դժգոհ է դատավորների էթիկայի և կարգապահական հարցերը քննող հանձնաժողովի աշխատանքից։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասվածը հիմնավորող թվերով է եկել խորհրդարան։ «2024-ին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով և Բարձրագույն դատական խորհրդի միջնորդությանը ներկայացվել միայն 2 գործով։ Նույնպիսի իրավիճակ է նաև 2023 -ին»։
Արդարադատության ոլորտի պատասխանատուները միջազգային գործընկերների օգնությամբ հասկացել են, որ խնդիրը հանձնաժողովում դատավոր և ոչ դատավոր անդամների համամասնության մեջ է։ Գործող կարգավորումներով կառույցի 8 անդամներից 6-ը դատավորներ են, 2-ը՝ ոչ դատավորներ։ Սա, Տիգրան Դադունցի ձևակերպմամբ, հանգեցնում է այսպես կոչված «կորպորատիվիզմի» դրսևորումների․ դատավորները հաճախ չեն ուզում իրենց գործընկեր-ընկերներին վատ իրավիճակի մեջ դնել, կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Գործադիրն առաջարկում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների թիվն ավելացնել 3-ով և կառույցում ունենալ գիտական համայնքի 5 ներկայացուցիչ։ Սա նաև միջազգային չափանիշն է՝ ասում է արդարադատության փոխնախարարը։
Հանձնաժողովի նոր՝ ոչ դատավոր անդամները կընտրվեն մրցույթային բաց ընթացակարգով։ Բոլոր թեկնածուները կանցնեն բարեվարքության ստուգում ու կներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովին։ Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասկածներ ունենա թեկնածուներին առնչվող այս կամ այն հարցի վերաբերյալ, վերջիններս կներկայացնեն նաև իրավիճակային հայտարարագրեր՝ մանրամասնում է Տիգրան Դադունցը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ