Սևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվել
Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում մահացած քաղաքացի կա և 1 վիրավոր, հաղորդում է Shamshyan.com–ը։
Նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մաւմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ ու նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է գործողություններ կատարեին՝ տեղադրելով ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը (տրոսը) կտրվել է և նրանք վայր են ընկել։
Կայքի տեղեկություններով՝ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ