Երևանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել է կրակոց․ կա վիրավոր
Հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ երեխաներն իրար դանակահարել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Թադևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ու պարեկները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի քանի օր առաջ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Ս․-ի և 15-ամյա Ա․ Դ․-ի միջև հայհոյանքի համար առաջացած հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, հունվարի 14-ին Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ հանդիպել են վերջիններս և նրանց ընկերներ, Երևանի բնակիչներ 15-ամյա Գ․ Դ․-ն, 14-ամյա Ն․ Թ․-ն, 15-ամյա Ռ․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Շ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և ինքնությունները դեռևս չպարզված անձիք, ովքեր կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասրակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած «օդաճնշիչ» ատրճանակով կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է «Մինիսո» խանութի դիմապակին, իսկ մեկ այլ մասնակից սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է հասցրել Ա․Դ․-ին, ով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ