Ընթացող «Լեքսուս»-ի ուղևորները իջեցրել են ապակիները, հայհոյել պարեկներին․ կան ձերբակալվածներ
Հունվարի 14-ին Երևանում պարեկները ուժեղացված ծառայության ժամանակ նկատել են, որ Հերացի փողոցում «Lexus» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս ուղևորները իջեցրել են ապակիները և հայհոյանքներ հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, պարեկները Խանջյան 35 հասցեի մոտ կանգնեցրել են նշված ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայից դուրս եկած ուղևորները, խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Ռոման Մ․-ն, 43-ամյա Արտակ Ս․-ն, 48-ամյա Աշոտ Խ․-ն, 39-ամյա Վաղուշ Մ․-ն և 44-ամյա Գևորգ Հ․-ն, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ