Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունի
Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունի: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջով տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա նշել է, որ քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ում էր, զրուցել է Նարեկ Սամսոնյանի և ՔԿՀ բժշկություն ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման մասնագետների հետ, որից տեղեկացել է, որ Սամսոնյանի առողջական վիճակն իսկապես լուրջ է:
«Մինչև հունվարի 9-ի դատական նիստը, դեռևս հունվարի 5-ին, ես խնդիրը նկարագրող գրություն եմ մուտք արել ՔԿՀ բժշկության ՊՈԱԿ, իրենք էլ շատ արագ զբաղվել են: Այսինքն՝ մենք մինչև դատրանի որոշումն ենք խնդիրի մասին բարձրաձայնել ոչ թե հիմա»,-նշել է նա ուղիղ եթերի ժամանակ:
Փաստաբանն ասել է, որ սրա մասին չէր բարձրաձայնել մինչ այս պահը, քանի որ նախ Նարեկ Սամսոնյանն է դեմ եղել, հետո չեն ցանկացել, որ տպավորություն լինի, թե շահարկում են թեման:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն իր գործով դատական նիստի ժամանակ անժամկետ հացադուլ էր հայտարարել: Այսօր հացադուլի ութերորդ օրն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ