ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց
Հունվարի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերներին է ներկայացրել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը, որն ընդունվել է ի գիտություն:
Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածություններ չեն առաջադրել:
Լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ, որով հավանություն է տրվել Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ձեւավորելու՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջարկին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ