Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ը
Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես
67 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
19 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ խարդախության,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենք կրելու,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչանցելու կամ վնասելու,
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
2 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության։
Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և ֆիզիակական ներգործության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ