Այսուհետ դատապարտյալները ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել կստանան. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ–ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ դատապարտյալները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ հիգիենայի պարագաներով:
Այդ նպատակով 2025 թ. հոկտեմբերի 20–ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ է ուղարկվել շրջաբերական գրություն, ըստ որի՝ հանձնարարվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց շրջանում իրականացնել հացում` տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակության գնահատման վերաբերյալ:
40 գրամ ձեռքի օճառի փոխարեն շաբաթական տրամադրել 80 գրամ,
20 միլիլիտր լոգանքի գելի փոխարեն շաբաթական տրամադրել 30 միլիլիտր,
20 միլիլիտր շամպունի փոխարեն շաբաթական տրամադրել 30 միլիլիտր,
6 միլիլիտր ատամի մածուկի փոխարեն շաբաթական տրամադրել 15 միլիլիտր,
Ատամի խոզանակն արդեն ոչ թե շաբաթական մեկ անգամ, այլ տարեկան 4 հատ տրամադրել, սակայն դրանք կլինեն նոր՝ ավելի բարձր որակի՝ երկարատև օգտագործման նպատակով
Լվացքի փոշին կտրամադրվի ոչ թե ամսական կտրվածով, այլ յուրաքանչյուր 1 կգ լվացքի հաշվարկով՝ 40 գրամ չափաբաժնով,
Կանացի հիգիենայի միջոցները 10 հատի փոխարեն ամսական կտրամադրվի 20 հատ,
Առաջարկվում է տրամադրել նաև սպասք լվանալու հեղուկ՝ ամսական 100 միլիլիտր, ինչպես նաև սանր՝ տղամարդու և կանացի` տարեկան 2 հատ:
Այս նախագծով կավելացվի մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ