Երեք մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. Նրանցից երկուսը նոր են ստացել ՀՀ քաղաքացիություն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի են հրավիրվել և ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 27–ամյա Դարիուս Մալիկ Մաքգին, 28–ամյա Ջասթինիան Լուիս Ջեսափին։
27–ամյա Հովհաննես Մարգարյանին հրաձգություն մարզաձևում ունեցած նվաճման համար տրամադրվել է տարկետում՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.: Տրամադրված տարկետումից հետո՝ հրաձգության Եվրպայի 2025 թվականի առաջնությունում դարձել է հաղթող՝ 1-ին մրցանակակիր:
Կառավարության մեկ այլ որոշմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել են տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 8 մարզիկներ, որոնք ևս վերջերս են ՀՀ քաղաքացիություն ստացել։
Նրանք են՝
Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանը, Եվգենի Արմենի Լալայանցը, Անդրեյ Վլադիմիրի Լեոնովը, Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովը, Ռուբեն Սուրենի Մովսեսյանը, Սպարտակ Պարույրի Սավվատեևը, Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովը, Սերգեյ Յուրիի Օգանեզովը։
Նշվում է, որ Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ