Դադարեցվեց 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշեց դադարեցնել երկու մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։ Նման որոշման հիմք է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, ըստ որի, Նարեկ Արթուրի Խաչատրյանը և Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ դադարեցվեց նաեւ ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ:
Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումը, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ