28 օր առանց մաքուր օդի․ մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը նոյեմբերին
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքում հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Երևանի օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 28 օր։ Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան դա մասնագետների կողմից օգտագործվող չափանիշ է, որը ցույց է տալիս՝ որքանով է օդն անվտանգ կամ վտանգավոր մարդու առողջության համար։ Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մայրաքաղաքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է ոչ միայն փոշու, այլև ազոտի երկօքսիդի դեպքում՝ 13 օր։
Նույն փաստաթղթում ներկայացված են նաև տվյալներ այլ քաղաքներում օդի որակի վերաբերյալ։ Համաձայն տվյալների՝ Գյումրիում օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 19 օր, Արարատում՝ 16, Հրազդանում՝ 18, Վանաձորում՝ 15, իսկ Ալավերդիում՝ 11 օր։
Փաստաթղթում բացի օդի որակի վերաբերյալ տվյալներից ներկայացված են նաև մակերևութային ջրերի որակի մշտադիտարկման տվյալներ։ Որոնք պակաս մտահոգիչ չեն։
Մակերևութային ջրերի որակի մշտադիտարկումը մասնագետների կողմից իրականացվող շարունակական դիտարկում է, որի ընթացքում պարբերաբար ուսումնասիրվում է գետերի և լճերի ջրի քիմիական ու կենսաբանական կազմը՝ հասկանալու համար՝ որքանով է ջուրն անվտանգ շրջակա միջավայրի և մարդու համար։
2025 թվականի նոյեմբերին անցկացված գետերի որակի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ առաջին և երկրորդ՝ «գերազանց» և «լավ» որակի ջուր չի հայտնաբերվել որևէ դիտակետում։
Փոխարենը, գետերի մեծ մասը գտնվում է «միջակ» (32.8%), «անբավարար» (28.1%) և «վատ» (39.1%) որակի կարգավիճակներում։
Այս թվերի հետևում կանգնած է մի մտահոգիչ իրականություն, որտեղ մենք ապրում ենք՝ հաճախ չմտածելով շրջակա միջավայրի պահպանման և մեր առողջության անվտանգության կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, պատկան մարմինները պետք է ավելի ակտիվ և պատասխանատու մոտեցում ցուցաբերեն՝ իրականացնելով արդյունավետ վերահսկողություն և քայլեր աղտոտվածությունը նվազեցնելու համար։
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ