Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ ՀՀ ԱՆ
Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից։ Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել մաշկի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող քսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:
Անբավարար խոնավացումը` ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:
Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է մաշկի վնասման և ճաքերի առաջացման պատճառ դառնալ: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր խոցելի մաշկը պաշտպանելու համար:
Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը ևս կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ