Բուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15-կիլոմետրանոց հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երթևեկությունը Գյումրիից-Երևան, դեպի Լանջիկ, ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուքն իր սև գործն է անում։
Առավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից ձյունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-40 սմ-ի։
Վաղ առավոտից Թալինի, Մարալիկի փրկարարները, Արագածոտնի և Շիրակի մարզի գումարտակների պարեկենրն ու ճանշինականները նշված հատվածներից ձնաբքի տակ հայտնված մոտ 30 ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր։
Երբ ճանշինը ճանապարհը բացում է ու բուքը մի թեթև դադարում է, Շիրակի պարեկները ավտոմեքենաները ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, որտեղից էլ Արագածոտնի պարեկներն են նրանց ուղեկցում մինչև Մաստարա, որտեղ երթևեկությունը ամբողջությամբ անցանելի է, ճանապարհներին ձյուն չկա։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձնաբքի պատճառով մոտ 1,000-ից ավելի ավտոմեքենաներ այս պահին չեն կարողանում երթևեկել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ