Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ը
Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
50 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, փաստաթուղթ կեղծելու,
5 դեպք՝ խարդախության,
4 դեպք՝ թմրանյութի իրացման։
3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հարկեր և տուրքեր չվճարելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
Բացահայտվել է ավտոմեքենայի գողության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, հրազենի ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ