Արմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներին
Հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 4.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ դիմակավորված և զինված անձինք Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում փորձել են գողանալ տերմինալը:
Ահազանգով մեկնած Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել Ջրարբի և Ջանֆիդա գյուղերի բնակիչ 27-ամյա երկու երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինգ, ձեռնոցներ, դիմակներ և ատրճանակ։
Պարզվել է, որ երիտասարդները գողության նպատակով Գայ գյուղ էին եկել «ԲԻԴ» մակնիշի մեքենայով: Որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհին հայտնաբերվել է: Արմավիր գյուղի բնակիչ 35-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում՝ դիմակ և ատրճանակ:
Ձերբակալված երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ