Պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարով
Շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ: 2018 թվակաին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար: Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական, զրոյական, նախահեղափոխական տարվա հետ այն առումով, որ շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանական ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր: Այս թվերը խոսուն են՝ մեղմ ասած»,- ասաց նա:
Ըստ Պապիկյանի՝ այս հանգամանքի վրա շեշտ դնելով՝ պետք է շարունակել 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի և ոչ միայն պաշտպանական ոլորտում իրականացվող ծախսերի առումով. «Ընդհանրապես ոլորտը, իմ կարծիքով, 2025 թվականին մեծապես շահել է»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ