Երևանում ու մարզերում սառցալեզվակները հեռացվել են
Ձյունառատ օրերի հեքիաթը կարող է տխուր ավարտ ունենալ․ հալոցքի հետևանքով տանիքներին առաջացած սառցալեզվակները կարող են իրական սպառնալիք դառնալ անցորդների համար։
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Երևանում և մարզերում կատարվել են շրջայցեր, որոնց ընթացքում հեռացվել են սառցալեզվակներ։ Մասնավորապես, փրկարարական ծառայողները, հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից հեռացրել են կախված սառցալեզվակներն ու ջրհորդաններում գոյացած սառույցները։
ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը նշում է․
«Հունվարի 1-ից 12-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մարզային համապատասխան կառույցների հետ, արձագանքել են 162 դեպքի՝ որոնցից 89-ը` դպրոցներ, 55-ը` նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 18-ը` հասարակական նշանակության այլ օբյետներ։ Երևանում արձագանքվել է 49, մարզերում՝ 113 դեպքի»։
Հետագա վտանգները բացառելու նպատակով աշխատանքները շարունակվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ