«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին
«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ վերջերս մամուլում հրապարակումներ են հայտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 129 շենքի բակում կոյուղաջրերի կուտակման վերաբերյալ:
«Հարգելի բնակիչներ և մեդիայի ներկայացուցիչներ, առաջացած խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն այդ հասցեում կոյուղու սպասարկում չի կարողանում իրականացնել մի քանի պատճառով:
Նախ՝ Բաբաջանյան 129 շենքի բակային հեղեղատարը միացված է կոյուղատար համակարգին: Իսկ դա նշանակում է, որ այս օրերին հալոցքի հետևանքով հեղեղատարի մեջ լցված ավազը, տերևներն ու մնացած աղբը լցվում են նաև կոյուղագծի մեջ, ապա դուրս թափվում դիտահորերից, և տարածքում գոյանում են ջրակույտեր: Իսկ բակային հեղեղատարները, ըստ վարձակալության պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չեն սպասարկվում:
Վարչական շրջանի աշխատակազմի հետ արդեն իսկ կա բանավոր պայմանավորվածություն՝ բակային հեղեղատարը կոյուղագծից առանձնացնելու վերաբերյալ:
Մյուս խնդիրը ընկերության կողմից սպասարկվող կոյուղագծի վրա կառուցված շինություններն են, որոնք խոչընդոտում են խողովակաշարին մոտենալն ու դրա տեխնիկական վիճակը գնահատելը: Իսկ մեր մասնագետները կասկածներ ունեն, որ կոյուղու մի հատված վնասված է:
Այս դեպքում էլ վարչական շրջանի աշխատակազմի հետ քննարկվում է շրջանցող կոյուղագիծ կառուցելու հարցը: «Վեոլիա ջուր» ընկերությունն իր սպասարկման գոտու յուրաքանաչյուր հասցեի խնդիրներից տեղյակ է, գործուն քայլեր է ձեռնարկում դրանք լուծելու ուղղությամբ, սակայն միշտ և ամեն ինչ չէ, որ կախված է միայն մեզանից»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ