Heineken գարեջրագործական կոնցեռնի գլխավոր տնօրեն Վան դեն Բրինքը հրաժարական կտա
Heineken գարեջրագործական կոնցեռնի գլխավոր տնօրեն Դոլֆ վան դեն Բրինկը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին, ընկերությունը սկսում է նոր ղեկավարի փնտրտուքները։ Այս մասին ասված է Heineken-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Heineken N.V.-ն այսօր հայտարարել է, որ գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Դոլֆ վան դեն Բրինկը տեղեկացրել է դիտորդ խորհրդին 2026 թվականի մայիսի 31-ին պաշտոնից հեռանալու իր որոշման մասին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Դիտորդ խորհուրդը սկսում է փոխարինողի փնտրտուքը, իսկ վան դեն Բրինկը համաձայնել է ութ ամիս ժամկետով մնալ որպես խորհրդատու՝ սկսած 2026 թվականի հունիսի 1-ից, նշվում է հաղորդագրության մեջ։
Դոլֆ վան դեն Բրինկը համերնի ղեկավար է նշանակվել 2020 թվականի հունիսի 1-ին, իսկ ընկերությունում աշխատանքի է անցել դեռ 1998 թվականին։
Heineken-ը հոլանդական գարեջրագործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1864 թվականին։ Այն տիրապետում է ավելի քան 340 ապրանքանիշերի ողջ աշխարհում, որոնք վաճառվում են ավելի քան 190 երկրներում։ Ընկերության հաստիքացուցակը կազմում է ավելի քան 85 հազար մարդ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում