Ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը
Հունվարի 12-ին Բերդ համայնքում մեկնարկել է 2026թ.-ի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը, հայտնում են Բերդի համայնքապետարանից։
Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Տերունական աղոթք է բարձրացրել, այնուհետև իր օրհնության խոսքն ու բարեմաղթանքները հղել զորակոչիկներին:
Զորակոչիկներին խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ է մաղթել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը. «Հարգելի՛ ծնողներ, համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ հայրենասեր որդիներ դաստիարակելու համար: Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է՝ ստանձնելու հայրենքի պաշտպանության սուրբ գործը: Վստահ եմ, որ այն իրականացնելու եք արժանապատվորեն, որովհետև ձեր երակներով հոսում է քաջ տավուշեցու արյունը: Սիրելի՛ տղաներ, խնդրում եմ ձեզ՝ եղեք զգոն, ուշադիր, պատասխանատու, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ: Թո՛ղ Աստծո օրհնությունն ու մեր բոլորիս աղոթքը հովանի լինեն ձեզ: Խաղաղությամբ իրականացնեք ծառայությունը, վերադառնաք ձեր օջախներ, շենացնեք, ծաղկեցնեք ձեր տունը: Կեցցե՛ք դուք և կեցցե՛ Հայոց բանակը»:
Ելույթ են ունեցել նաև ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատի Բերդի տարածքային զինվորական կոմիսար Անդրանիկ Բաբայանը, Բերդի տարածքային զինվորական կոմիսարիատի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ