Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հունվարի 10-ին խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։
Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝ 21,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, 2,9 գրամ քաշով փոշենման, դարչնագույն զանգված, 0,8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:
Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ