Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է կղզին
Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց, հայտարարել է, որ Դանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերաօկուպացրել է Գրենլանդիան, խախտելով ՄԱԿ-ի նորմերը։
«Պատմությունը կարևոր է։ ԱՄՆ-ն պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչդեռ Դանիան չէր կարողանում դա անել։ Պատերազմից հետո Դանիան վերաօկուպացրել է այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը», - գրել է Լենդրին X-ում։ Նա նշել է, որ Գրենլանդիայի պարագայում ԱՄՆ-ի նկատմամբ պետք է խոսքը գնա «հյուրընկալության, այլ ոչ թե թշնամանքի» մասին։
Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր ծրագրերի մասին՝ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։ Դանիայի իշխանություններն անընդունելի են համարում Դանիայի և Գրենլանդիայի միջև հարաբերություններին արտաքին միջամտության ցանկացած փորձ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում