Պետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվել
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ պատրաստվում է մարզային հերթական այցին: Նախարարն այսօր լինելու է Արարատի մարզում:
«Ես ինքնս ինձ համար որոշել եմ, որ պետք է լինեմ մեր բոլոր տարածքային կենտրոններում ՄՍԾ-ների, նախարարության ենթակա հիմնարկներում, նաև այն բոլոր ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում, որոնք ծառայություններ են մատուցում մեր կողմից տրամադրվող դրամաշնորհներով:
Այս որոշումը պատահական չէ, մենք հաճախ առնչվում ենք մի երևույթի, երբ կարծես անջրպետ կա Երևանում որոշում կայացնողների և տեղերում իրավիճակի»,- ասել է նախարարը:
Թորոսյանը նաև նշել է, որ հաճախ իրեն հասնող նամակները, որոնք խնդիրների մասին են, անցած են լինում տարբեր օղակներով, իր հետևողականության արդյունքում մեծ մասը, որոնք օրենքի հետ տարաձայնություններ չեն ունենում, լուծումներ են ստանում: Ըստ Թորոսյանի, պատճառն այն է, որ ինքը փորձում է մտնել քաղաքացու, տվյալ ընտանիքի դրության մեջ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ