«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում՝ նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ էին ստացել, տեղափոխել էին հիվանդանոց։
Վիրավորները հարազատ եղբայրներ էին, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն»,-հայտնում է shamshyan.com-ը։
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ