«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Հունվարի 8-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այցելել է «Մարշալ Բաղրամյան» կայարան և տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների արդյունքներին։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են ապակեպատ վիտրաժային կոնստրուկցիաների փոխարինման աշխատանքներ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, նշվում է araratnews.am հաղորդագրության մեջ:
Դրան զուգահեռ ավարտին են հասցվել կայարանի մուտքի աստիճանների թեքահարթակների կառուցման աշխատանքները՝ ապահովելով առավել հարմարավետ և հասանելի միջավայր։
Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել և ավարտվել են նաև կայարանի մուտքի և ելքի դռների փոխարինման աշխատանքները։
Արդյունքում «Մարշալ Բաղրամյան» կայարանը ներկայումս գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ