Երևանի պարեկները ձերբակալել են կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդին
Հունվարի 4-ին՝ ժամը 22.40-ին, մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, հայտնում են Ոստիկանությունից։
Ստուգմամբ պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։
Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, թե իբր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։
44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Օպելը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ