Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է «Շտապբուժօգնություն» ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին:
Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից և գերհագեցած շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են և 1-ը ռեանիմոբիլ: Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս շտապ բուժօգնության անձնակազմին առավել արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: Ընդգծվել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա՝ ավտոպարկի փուլային և ամբողջական թարմացման, ինչպես նաև ծառայության կայուն և անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը: Նշվել է, որ իրականացվել են թվայնացմանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես՝ կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, ներդրվել է նույնականացման համակարգ և իրականացվում է բուժառուների էլեկտրոնային գրանցում: «1-03» ծառայության արդիականացման շրջանակում զանգերի ձայնագրման և մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասցվել է զրոյի: Ընդգծվել է, որ համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության «1-03» համարին մուտքագրված զանգերը՝ ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ