Տոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով
Տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված Հանրապետական շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է կայացել «Հանրապետական շտապօգնության ծառայության» պատասխանատուների հետ:
Ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է ծառայության տարեկան հաշվետվությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության ենթակայանների և կայանների թիվը եռապատկվել է, հաջորդիվ մեծածավալ աշխատանք է տարվում կենտրոնի աշխարհագորւթյունն ընդլայնելու ուղղությամբ` վերանորոգված և վերազինված պայմաններ ապահովելով: Ամփոփելով խոսքը նա փաստել է, որ անցնող տարում շուրջ 130 000 կանչ է սպասարկվել:
Արմեն Գասպարյանն ընդգծել է ծառայության կարևորությունը, հատկապես` տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված զգոնությունը բարձրացնելու առումով: Նա հանձնարարել է ձևավորել հերթապահ բրիգադներ` յուրաքանչյուր կայանում ավելացնելով 1-ական բժշկական բրիգադ, և աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ