Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Հունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը

Այս տարվա սեպտեմբերի սկզբին Բաքվի պահանջով Ադրբեջանում աշխատանքները դադարեցրած Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են այդ երկրում պահվող բոլոր  հայ անձանց: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից փոխանցել են՝ այցը կազմակերպվել է երկկողմ բանակցությունների շնորհիվ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ անկախ միջազգային կառույցն էր, որ կարող  էր այցելել բանտարկված հայերին, զբաղվել նրանց առողջական խնդիրներով, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահովել հարազատների հետ:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, փոխարենը՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ Բաքվում պահվող հայ գերիներից յուրաքանչյուրի հետ։ Այցելող խմբի կազմում եղել է նաև բժիշկ: Միջազգային կառույցի ներկայացուցիչների տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից, քանի որ կառույցը Բաքվում այլևս ներկայացուցչություն չունի՝ հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն պատրաստակամ է այս ուղղությամբ շարունակական աշխատանք կատարել։ Համաձայն մեր կազմակերպության ընթացակարգերի և ձևաչափի՝ մեր թիմի անդամները առանձնազրույցների ձևաչափով զրուցել են պահվող անձանցից յուրաքանչյուրի հետ՝ բնականաբար, նպատակ ունենալով գնահատել պահման պայմանները, առողջական վիճակը և նրանց հանդեպ վերաբերմունքը»։  

Ադրբեջանական պետական լրատվամիջոցներով տարածվող լուսանկարներ և մի քանի վայրկյանանոց տեսանյութեր․ այս տարբերակով էր վերջին ամիսներին՝ սեպտեմբերից սկսած, երբ Կարմիր Խաչը Բաքվի պահանջով հեռացավ Ադրբեջանից,  հնարավոր դառնում թեկուզ վիզուալ տպավորություններ և տեղեկություններ ստանալ Բաքվում պահվող հայ գերիների վիճակից։

Վերջին շրջանում հատկապես մտահոգիչ էր լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը: Նրա կինն անգամ Ադրբեջանի նախագահի տիկնոջն էր դիմել նամակով ու խնդրանքով՝ ամուսնուն ներում շնորհել։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են նաև Բաքվում պահվող Էուլջեքչյանին:

Նրանց այցի նախօրեին հայտնի դարձավ, որ կտրուկ վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը։ Ադրբեջանի արդարադատության նախարարության տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին Խաչատրյանն ունեցել է շնչառական խնդիրներ և սրտի հատվածում ցավեր․ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում էր ծանր։ Նրանցից որևէ մեկին մասին տեղեկություններ, սակայն, Կարմիր Խաչը չի հրապարակում։ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ նա չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, միայն ասել է, որ իրենց թիմի կազմում եղած բժիշկը կարող էր մասնագիտորեն գնահատել առողջական վիճակը:

Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ մյուսները ձերբակալվել են 2023 թվականին։
Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ  դատական գործընթացը շարունակվում է, որի անաչառությունը լուրջ կասկածի տակ է դրվում նաև միջազգային կառույցների կողմից։

23 անձանցից մի քանիսի դատն արդեն ավարտվել է, դատախազները հանդես են եկել մեղադրական ճառերով։ Դատավճիռներն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն 2026-ի հունվարին՝ կանխատեսում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ըստ էության, մենք լսել ենք դատախազների պատժի առաջարկները` կա՛մ ցմահ ազատազրկում, կա՛մ տևական ազատազրկում։ Մենք տեսանք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը, որը այս ընթացքում մեծ ակտիվությամբ և ջանասիրությամբ պաշտպանություն չէր իրականացնում, բոլոր դեպքերում, հերքեց հայ ամբաստանյալների մեղքը, և այդ պաշտպանները նշեցին, որ հայերը, ըստ էության, հանցագործություններ չեն կատարել և խնդրեցին արդարացնել։ Եվ մենք լսում ենք նաև վերջին խոսքերը․ հայերը հերքում են իրենց կողմից որևէ հանցավոր արարք կատարելու հանգամանքը և գտնում են, որ հետապնդումը քաղաքական է, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանակում կատարված օրինական գործողությունները Ադրբեջանը փորձում է քրեականացնել, ինչը չի բխում միջազգային իրավունքից, և ավելին, նրանք ունեն դժգոհություններ, որ դատավարության ընթացքում չեն հարգվել նաև տարրական իրավունքները»։

ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դատավարության ընթացքում արդեն հանդես են եկել վերջին խոսքով և չեն ընդունել Բաքվի մեղադրանքները։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի ներկայացմամբ՝ որևէ միջազգային նախադեպ չկա, երբ անձինք պատժվում են «ինքնորոշման իրավունքը» իրացնելու համար։ Տվյալ դեպքում հարց է նաև, թե արդյոք Ադրբեջանն իրավունք ունե՞ր դատավարություն կազմակերպել ԼՂ-ում ենթադրաբար կատարված գործողությունների համար, քանի որ այդ տարածքի կարգավիճակը միջազգային բանակցությունների առարկա է եղել։

Ըստ իրավապաշտպանի՝ այս հարցը բաց է և իր յուրօրինակ լուծումներն ունի միջազգային իրավունքում։ Կա նաև խնդրի մեկ այլ կողմ՝ անգամ եթե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք էր, արդյոք «ինքնորոշման իրավունք»-ի իրացումը միջազգային քրեական հանցագործությո՞ւն է։ Արդյո՞ք միջազգային իրավունքում կա նախադեպ, երբ «ինքնորոշման իրավունք» ժողովուրդը, ազգը և դրա առաջնորդները ենթարկվել են քրեական պատասխանատվության իրավունքը իրացնելու համար։ Իրավապաշտպանը վկայակոչում է, որ «ինքնորոշման իրավունքը» ամրագրված է և պաշտպանվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։  

«Նույնիսկ այն իրավիճակներում, երբ կա ինքնորոշման իրավունքի իրացում միջազգային իրավունքը խախտող եղանակով, այդ լիդերները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության․ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության օրինակը։ Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նշել է, որ ինքնորոշում չկար և կար օկուպացիա, բայց անգամ այս օկուպացնող ռեժիմի ղեկավարները որևէ հանցագործության` ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու համար չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։ Նույնիսկ Կատալոնիայի դեպքերով, երբ Սահմանադրության խախտմամբ էր փորձ արվում իրացնել ինքնորոշման իրավունքը, չունենք Իսպանիայի դատարանների կողմից դատապարտվող անձինք, քանի որ փախուստի մեջ գտնվող ղեկավարներին եվրոպական երկրները հրաժարվում են հանձնել այն պարզ պատճառաբանությամբ, որ խնդիրը քաղաքական է, և անգամ Իսպանիայի անկախ դատարանները չեն կարող արդար դատաքննություն իրականացնել գերզգայուն քաղաքական խնդրով»։

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 18-ին, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Ինստիտուտը շեշտել էր, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ: Թրամփին ուղղված Լեմկինի ինստիտուտի նամակում գրված էր․

«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահ Դոնալդ Թրամփի համար և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո օգոստոսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ նախագահներ Թրամփի և Ալիևի բանակցությունների ընթացքում Հայաստանը էական զրույց է ունեցել նաև հումանիտար, այդ թվում գերիների ու անհետ կորածների հարցերի շուրջ: Առհասարակ, վարչապետ Փաշինյանը մշտապես այս շեշտադրումն անում է․

«Չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ, չկա ուղղակի այդպիսի բան»։  

Ավելի վաղ՝ գերիների վերադարձի և ժամկետների մասին «Ռադիոլուր»-ի հարցին պատասխանելիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր․

«Բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձր չենք խոսում։ Բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ, լինի դա Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, թե որևիցե միջանցքային ներկայացուցիչ, որևիցե դեսպան, որևիցե պատվիրակություն, որևիցե այց, որևիցե հանդիպում, խոսակցություն չկա, որտեղ զրույցի կետի մեջ չկա գերիների և պահվող անձանց վերաբերյալ կետ, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետ։ Դա բացառված է։ Միշտ իմացեք, որ այդ երկու կետը մշտապես կան և լինելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի։ Իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ, խոսակցությունները և քննարկումներն են ինձ այդ հույսը ներշնչում, ինչպես նաև՝ արձագանքները։ Ես տեսնում եմ, որ դա լեգիտիմ պահանջ է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք, ինչպես մնացած մեր եղբայրները, ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում, մի օր բոլորը վերադառնալու են»։

ՀՀ-ն այս առումով իր սպասելիքները կապում է նաև խաղաղության հաստատման և պայմանագրի կնքման հետ՝ համոզված լինելով, որ այդ դեպքում ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծվի մարդասիրական հարցերի լուծման համար։