Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «Փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը»։ Դրանով ձեռք է բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ էլ՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի խորհրդարանում ընդունված փաստաթուղթը բաղկացած է 8 կետից, որով նախատեսում է համատեղ գործողություններ կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում: Այսպիսով, երկու երկրները փաստացիորեն ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը:
Համաձայն փաստաթղթի՝ Բաքուն և Անկարան Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կարգավիճակի 51-րդ հոդվածում նշված «անհատական և կոլեկտիվ օրինական ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակներում պարտավորություն են ստանձնել փոխօգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։ Նշվում է նաև, որ ռազմական օգնության գործընթացն իրականացվելու է կողմերից մեկի խնդրանքով և համապատասխանելու է երկրների ներքին օրենսդրությանը։
Հավելենք, որ համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև՝ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Ըստ այդմ՝ կողմերը կխորացնեն ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը, կփոխանակեն ստացված ռազմավարական տեղեկատվությունը և կկարողանան ակտիվորեն օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։
Այս քայլը երկու երկրների միջև գնահատվում է որպես «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով ռազմական ոլորտում իրականացվող ամբողջական ինտեգրման ամենախոշոր քայլերից մեկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում