ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 24-ին այցելել է «ՊիքսԱրտ» ընկերության գրասենյակ՝ հետևելու կենսաչափական նոր անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներին։
Արփինե Սարգսյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ընկերության ստեղծարար ու տեխնոլոգիական հնարավորություններին, նորարարական լուծումներին։ Անդրադարձ է կատարվել Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության հետ համագործակցությանը, ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու նախանշվել հետագա քայլերը։
Աշխատանքային քննարկմանը անդրադառնալով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր կենսաչափական անձնագրերի վիզաների էջերի ձևավորման աշխատանքներում ընկերության մասնագետների ներգրավվածությունը: Նախարարն ընդգծել է, որ ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում կիրառել միջազգային չափանիշներին համապատասխան դիզայներական և տեխնոլոգիական լուծումներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով նորարարական լուծումներով նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։
Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, «ՊիքսԱրտ» ընկերության համահիմնադիրներ Միքայել Վարդանյանը և Հովհաննես Ավոյանը, Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գուրգեն Պետրոսյանը, ՆԳ նախարարության, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու «ՊիքսԱրտ» ընկերության ներկայացուցիչներ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում