«Պաշտպան հայրենյաց» ծրագրի քննությունների արդյունքներով զինծառայողները կահամարվեն ավտոմատ ատեստավորված
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հավանություն տվեց §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքում փոփոխությունների նախագծին։ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերի հստակեցման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել երեք անգամ անընդմեջ ատեստավորում չանցնելու դեպքում զինծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու և ցածր պաշտոնի նշանակելու պայմանը:
Բացի այդ, առաջարկվում է առաջին 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայություն անցած զինծառայողներին հնարավորություն տալ երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս նախատեսել համապատասխան չափով պատվովճար ստանալու իրավունք (2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին՝ 5 մլն դրամ պատվովաճար):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ