Համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և Ոստիկանության գվարդիայի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության շրջանակում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21.40-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ,
Շենգավիթի բաժին են տեղափոխել 39-ամյա վարորդին և օտարերկրյա քաղաքացի երեք ուղևորներին:
Անձնական խուզարկությամբ 34-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 41,35 գրամ կանաչ գույնի մանրացրած խոնավ զանգվածով փաթեթ, իսկ 27-ամյա ուղևորի մոտ՝ ընդհանուր 16,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ:
Երևանի բնակիչ վարորդը և օտարերկրացի ուղևորները ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ