50 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար
Evocabank-ը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին և 50 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։
Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։
Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։ Նվիրաբերության արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։
Evocabank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում շարունակաբար աջակցում է ազգային նշանակության ծրագրերին՝ նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ