15-ամյա ուսանողը եղունգ կտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ոտքի արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև «ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում նշված կրթահամալիրի հարակից տարածքում նույն կրթահամալիրի ուսանողներ Տիգրան Թ․-ի և 15-ամյա Ա․ Ա․-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս իր ձեռքին եղած եղունգկտրիչի սուր-կտրող մասով անկանոն շարժում է կատարել և պատահաբար վնասել Տ․ Թումանյանի ձախ ոտքը։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված եղունգկտրիչի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ