Սիրիան և Ճապոնիան hայտարարել են հարաբերությունների վերսկսման մասին
Սիրիան և Ճապոնիան hայտարարել են հարաբերությունների վերականգնման մասին՝ նշանավորելով երկկողմ համագործակցության նոր գլխի սկիզբը, հաղորդել է SANA-ն։
Հայտարարությունը հրապարակվել է Աֆրոասիական և Օվկիանիայի հարցերով դեպարտամենտի տնօրեն Մոհամմադ Զաքարիա Լաբաբիդիի և Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Յոհեյ Օնիշիի՝ Դամասկոսում երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ պաշտոնական հանդիպմանը հաջորդած այցից հետո։ Այցը Ճապոնիայի ամենաբարձր մակարդակի դիվանագիտական այցն է Սիրիա վերջին 15 տարվա ընթացքում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման և բազմաթիվ ոլորտներում համագործակցության վերսկսման ուղիները: Օնիշին պաշտոնական հրավեր է ուղարկել Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ Հասան ալ-Շայբանիին՝ այցելելու Ճապոնիա:
Լաբաբիդին արտահայտել է Սիրիայի շահագրգռվածությունը՝ օգտվելու Ճապոնիայի վերակառուցման և զարգացման փորձից, մինչդեռ ճապոնական պատվիրակությունը խոստացել է նոր աջակցություն Սիրիայի վերակառուցման ջանքերին և վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում