Ավստրալիան առաջին անգամ վիզա է չեղարկել՝ ատելության խոսք հրահրելու համար
Ավստրալիան առաջին անգամ չեղարկել է վիզաները՝ ռասայական ատելություն հրահրելու և նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու համար, հայտարարել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բյորկը։
Մեծ Բրիտանիայի 43-ամյա քաղաքացու վիզան կչեղարկվվի, որովհետև նա հարում է «հրեական համայնքի նկատմամբ ատելության վրա հիմնված պրոնացիստական գաղափարախոսությանը», իսկ հետո նա կարտաքսվի Ավստրալիայից, ասել է ՆԳ նախարարը։ «Գրեթե բոլորը, ովքեր գալիս են մեզ մոտ, լավ մարդիկ են և ցանկալի հյուրեր, բայց նա, ով գալիս է այստեղ ատելություն բորբոքելու համար, պետք է հեռանա», - ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բյորկը։
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի քաղաքացուն՝ պարզելով, որ նա X սոցիալական ցանցում երկու հաշիվ է օգտագործել՝ դաշնային օրենքները խախտող բովանդակություն հրապարակելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել արգելված նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու, սպառնալիքներ հրապարակելու և համացանցում հրեական համայնքի ներկայացուցիչներին հետապնդելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան