Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Քաղաքավարի քննարկում Մոսկվայում․ Փաշինյանն ու Պուտինը հարաբերությունների սահմաններ են նախանշել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ բավական հագեցած էր։ ԵԱՏՄ-ի հարթակին հաջորդել էին ԱՊՀ հարթակում հանդիպումները, ապա երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը քննարկվել էր Փաշինյան-Պուտին առանձանազրույցի ժամանակ։ Անցած երկու օրվա միջոցառումները ՌԴ նախագահին գոհացրել են։ Փաշինյանի հետ զրույցում նա նշել է, որ ամեն ինչ շատ լավ է անցել։ Հայաստանի վարչապետը, իր հերթին, երկօրյա այցը ամփոփելիս նշել է, որ շատ կարևոր որոշումներ են կայացվել։ Հայաստանում, հատկապես ընդդիմադիր դաշտում այս այցից նույնպես որոշակի սպասելիքներ կային։

Սանկտ Պետերբուրգի երկօրյա աշխատանքային օրակարգից գոհ են ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համենայնդեպս այդպիսի տպավորություն է ձևավորվում առանձնազրույցից առաջ նախաբանի նրանց խոսքից։ Պարզվում է՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու բավական մեծ օրակարգ ունեին։ Թե որքան է տևել նրանց զրույցը՝ պաշտոնական տեղեկություն չկա։

Պուտինի նախաբանից պարզ դարձավ, որ նա տեղյակ էր Հայաստանի նոր առաջարկին, որի մասին իր վերջին ճեպազրույցում ասել էր Հայաստանի վարչապետը։ Խոսքը լոգիստիկ հարցերի մասին է, ավելի կոնկրետ՝ երկաթուղու հին երթուղիների վերականգնման և նոր երթուղիների ստեղծման, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այս թեման Պուտինի սրտով էր։ Նա համարում է, որ երկու պետությունների միջև ամեն ինչ զարգանում է։

Հայաստանի վարչապետի ձևակերպմամբ՝ Հայաստանում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։

«Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։

Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»։

Առանձնազրույցից առաջ նախաբանով տրված ուղերձներով՝ Հայաստանի վարչապետը հստակորեն առանձնացրել է լոգիստիկ խնդիրները՝ բոլորովին առանձին հարթության մեջ դնելով և որպես առանձին գործընթաց սահմանելով Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցությունները։

«Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններին»։

Այս հարցերը թերևս վերաբերում են հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից Մեղրու տարածքով կառուցվելիք երկաթգծի հատվածին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման նրբություններին և ռուսական  կողմի բարձրաձայնած ցանկությանը՝ միանալու «Թրամփի ուղի» նախագծին, որին ի պատասխան Հայաստանն արդեն հայտարարել է, որ հայ-ամերիկյան պայմանագրով ձևաչափի յուրաքանչյուր փոփոխություն ենթադրում է կոնսենսուսային որոշում։ Բայց ամեն դեպքում Հայաստանի վարչապետը իր ձևակերպումներում կտրուկ չէ։

«Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ»։

«Քննարկումները դեռ չեն նշանակում ինչ-որ բանի մեջ ներգրավվել։ Փաշինյանը Պուտինի հետ քաղաքավարական քննարկում է ունեցել ՌԴ-ին կտրուկ չմերժելու և հարաբերությունները չփչացնելու համար»․— Փաշինյանի և Պուտինի երկխոսությունից այսպիսի տպավորություն է ստացել «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը չի շտապում փոխանցելու ամփոփիչ տպավորությունները։

«Ես լրացուցիչ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց վստահաբար կարծում եմ, որ բոլորն է՛լ ավելի դետալային մակարդակում կցանկանան հասկանալ, թե ընդհանուր առմամբ էլ ինչ կարևոր շեշտադրումներ է ունեցել այս երկու ղեկավարների առանձնազրույցը։ Կարծում եմ` վարչապետը մինչև տարեվերջ հնարավոր է թե ասուլիս ունենա լրագրողների հետ և ավելի հանգամանալից սրանց անդրադառնա։ Մինչ այստեղ որոշ ընդդիմադիր շրջանակներ գոռում-գոչումով խոսում էին, որ վարչապետը գնաց Ռուսաստան, հիմա Վլադիմիր Պուտինի անհարմար հարցերին պետք է պատասխանի նաև` կապված վերջերս հանրային դարձած ինչ-ինչ փաստաթղթերի հետ, մենք տեսանք, որ առանձնապես ինչ-որ այդպես շատ խիստ բացառիկ առանձնազրույց տեղի չի ունեցել»։  

Խոսքը այս դեպքում կուսակցական լրատվամիջոցով գաղտնազերծված սովետական ՊԱԿ–ի մի փաստաթղթի մասին է, կոնկրետ եկեղեցականների՝ «գործակալ» լինելու կասկածանքով։ Ի դեպ, այդ կասկածանքներն առաջին հերթին առնչվել են հենց Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին։

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում չեն թաքցնում, որ կոնկրետ սպասելիքներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի հանդիպումից։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան․ «Ինձ շատ հետաքրքիր է, օրինակ, այս օրերին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր, թող Նիկոլ Փաշինյանը ասի, ո՞ր երկրի ագենտ է Եզրասը։ Ինքը թող ասի, որ Եզրաս սրբազանը Ռուսաստանի ФСБ-ի ագենտ է, ո՞ր երկիրն է Հայաստանի դեմ մղում հիբրիդային պատերազմ»։

Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ Հայաստանի վարչապետը եկեղեցի չի գնացել, բայց հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասին 30 վայրկյանանոց տեսագրություն կա, բայց բովանդակությունը հասանելի չէ։ Համացանցում տարածվում են նաև գրառումներ, թե Հայաստանի վարչապետի այցի ընթացքում համայնքի որոշ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս թեմայով լրացուցիչ տեղեկություն չկա։ Բայց ավելի վաղ՝ օրեր առաջ, Հայաստանի վարչապետը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ձևակերպել էր այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը․

«Հոգևոր թեմաներով վաղուց արդեն Հայաստանի սովորական եկեղեցիներում քարոզ չկա։ Դուք գիտեք, որ պատարագի կարգի մեջ, պատարագի մի հատվածում անպայման պատարագող քահանան պետք է քարոզով հանդես գա։

Քաղաքական տեքստերը գրում են, ուղարկում՝ կարդա՛։ Դարձրել են քաղաքական կուսակցություն։ Ես չեմ ուզում հանկարծ տպավորություն ստեղծվի, թե մենք կրոնապետության տրամաբանություն ենք զարգացնում։ Վարչապետի կարգավիճակում ես չեմ պատրաստվում միջոցներ ձեռնարկել, որ՝ այո դո՛ւ, պետք է հավատ ունենաս Աստծո նկատմամբ և պետք է այսպիսի հավատ ունենաս, և՝ այս մեթոդով, այս տեքստով, այս մեթոդաբանությամբ։ Կրոնի ազատությունը նշանակում է ինչպես հավատալ նրան, ինչին ուզում ես հավատաս, և չհավատալ նրան, ինչին ուրիշները հավատում են»։    

Տարածաշրջանային և հիբրիդային պատերազմի թեմաներից բացի՝ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցի զգալի հատվածը նվիրվել է նաև տնտեսական խնդիրների քննարկմանը։ Այստեղ արդեն բացահայտվել է ռուս պաշտոնյաների խոսքում առկա հակասությունը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անցած շաբաթներին անդրադարձել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությանը՝ թվերը ներկայացնելով որպես շեշտակի անկում, ինչը մտահոգիչ էր համարում և հավելում, որ ինչ-որ պահի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև։

Փոխարենը՝ ՌԴ նախագահի խոսքից այլ տպավորություն է ստեղծվում՝ գործակցության այլ մթնոլորտով։

«Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն»։

Փաշինյան-Պուտին առանձնազրույցից պարզ է դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը, ըստ գնահատականների, կանոնավորվել է։ Եթե 2024-ին այն գերազանցել էր 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 4,5 մլրդ դոլար։ Ըստ Ռուսաստանի նախագահի՝ այս թվերը մինչև տարեվերջ դեռ աճի միտում ունեն, և այս վիճակագրությունը նույնպես լավ է գնահատվում։