Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում, հայտնում է «Ազատություն»-ը։
Օրենքի նախագծի հիմնավորումներում չի նշվում, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը՝ շեշտելով, որ «ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել Նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները»։
Կառավարության կողմից բերված կարգավորումները չեն կարող վերաբերել մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։ Ըստ էության, կառավարությունն այլևս սեփականության իրավունքով և անհատույց հողեր չի տա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան