Դանիայում տղամարդը կուղբերի պատճառով դատարան է դիմել եւ տանուլ տվել գործը
Դանիայում տղամարդը տանուլ է տվել դատական գործը՝ փորձելով փոխհատուցում ստանալ կուղբերի փչացրած գույքի դիմաց, հայտնում է The Local-ը։
Արեւմտյան Յուտլանդիայի բնակիչ Ֆինդ Անդերսեն-Ֆրյուդալը դատական հայց է ներկայացրել Դանիայի բնության պաշտպանության գործակալության դեմ այն բանի համար, որ կուղբերը վնաս են հասցրել իր հողատարածքի ծառերին եւ լճին։ Տղամարդը 200-300 դանիական կրոն՝ 37-40 հազար եվրո փոխհատուցում է պահանջել։
Սակայն Հոլստեբրո քաղաքի դատարանը մերժել է Ֆինդի հայցը եւ նրան պարտավորեցրել գործակալությանը 4 հազար եվրո վճարել դատական ծախսերի համար։ Որոշման մեջ ասվում է, որ կազմակերպությունն արդեն տղամարդուն հատուցել է վնասը։ Ավելին՝ գույքին վնաս հասցրած կուղբերը հազվագյուտ տեսակի են պատկանում եւ բարենպաստ են ազդում էկոհամակարգի վրա։
Տղամարդը նշել է, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում