Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Առուշանյանը թեմայի մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։
Կրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել»,-նշեց մարզպետը։
Առուշանյանը նաև հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում իր անունը վարչության կողմից արդեն հաստատվել է։
Դեկտեմբերի 18-ին պետք է կայանար Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ մարզպետը պլանավորում էր ամփոփել ավարտվող 2025 թվականը, սակայն նույն օրը առավոտյան մարզպետարանի լրատվական ծառայությունը հայտնեց, որ մարզպետի ասուլիսը հետաձգվում է, քանի որ անհետաձգելի գործեր են առաջ եկել։ Դրանից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան